fbpx
Քաղաքականություն

Թուրքիայի հետ բանակցությունների վերաբերյալ շատ դժվար է որևէ կանխատեսում անելը, որովհետև Թուրքիան շատ բարդ խաղացող է․ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Թուրքիայի հետ բանակցությունների վերաբերյալ շատ դժվար է որեւէ կանխատեսում անելը, որովհետեւ Թուրքիան շատ բարդ ու բազմաշերտ խաղացող է, դրա համար չի կարելի միանաշանակ պնդումներ կատարել, այն դեպքում, որ դեռեւս հստակորեն չի ուրվագծվում, թե որ աշխարհաքաղաքական կենտրոնի ազդեցությամբ է զարգանում հայաստան-Թուրքիա բանակցությունները։

Առաջին հայացքից թվում է, որ, եւ’ Ռուսատանը, եւ’ Արեւմուտքը այս հարցում կարող են հակասություններ չունենալ, բայց երբ տվյալ հարցին երկարաժամկետ ազդեցությունների կտրվածքով ես նայում, ապա առնվազն Ռուսաստանի մասով կարելի պնդել, որ կարող է լինել շահերի հակասություն, հատկապես պուտինյան Ռուսատանի համար հարավային Կովկաս կոչվող քաղաքական ռեգիոնը ունի շատ մեծ նշանակություն։ Հիմա հարց է առաջանում, արդյո՞ք Ռուսաստանը ստեղծված իրավիճակում ժամանակավոր սիրաշահումների համատեքստում է տեղավորել Հայաստան-Թուրքիա բանակցությունները, թե՞ իրականում առաջանորդվում է զուտ տնտեսական հետաքրքրություններով, համարելով, որ ԵԱՏՄ գործընկեր Հայաստանի բաց սահմանները օգուտ կբերի նաեւ Ռուսաստանին։

Արեւմուտքը բնական է տվյալ խնդրին մեծամասամբ նայում է գլոբալ անվտնագության ու տնտեսական զարգացումների տեսանկյունից, որովհետեւ ինչքան աշխարհում նվազեն կոնֆլիկտային օջախներն ու փակ սահմաններով երկրները, այնքանով ավելի կհեշտանա աշխարհի կառավարելիությունը, եւ ակտիվության երկրորդ հանգամանքն էլ այն է, որ բայդենյան Արեւմուտքը փորձ է անում նվազած ազդեցություննեի վերականգնման, իսկ այս տարածաշրջանում Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի պատճառներից մեկն էլ այն էր, որ Թրամփը իր քաղաքականությամբ ու մշակութաին ընկալումներով կանաչ լույս վառեց էրդողանների ու պուտինների համար։

Սա կարել է ասել շարտ բարդ ու փխրուն քաղաքական պրոցես է, որը ամեն պահի կարող չեղարկվել, որովհետեւ այդ բոլոր արտաքին ազդեցություններին միանում է նաեւ Թուրքիայի ծանր քաշային լինելու հանգամնքը, եւ ինչպես վերեւում պնդեցի, նաեւ խոսքի եզրափակիչ մասում էլ կպնդեմ, որ ոչ մեկը չի կարող կանխատեսել հետագա զարգացումները»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ