Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«ԿՀՎ ղեկավարի երեկվա այցը, ռուսական լրատվամիջոցների խուճապը, հանդիպումները պաշտոնյաների և այլոց հետ, ինձ հուշում է, որ ոչ թե Նիկոլն այլընտրանք չունի չպոկվելու ռուսական պատադությունից, այլ Հայաստանն է ազատվելու: Հայաստանը ինքնիշխանություն նվաճելու ճանապարհը կարող է անցնել լավ և ճիշտ դաշնակիցների հետ միասին: Հակառակ ընտրությունը կամ ընտրելու անկարողությունն ուղղակի չի քննարկվում:
Ես պատկերացնում եմ, թե ինչեր կկազմաքանդվի և ում «գլուխները կթռնեն», երբ հրապարակվի Արցախյան 44-օրյա միջազգային հանցագործության, ահաբեկման, ահաբեկչական պատերազմի դադարեցման պարտադրանքի, հետպատերազմական հանցագործությունների ու պետական պաշտոնյաների ահաբեկումների հետաքննության փաստաթղթերը, որոնք կպատմեն կազմակերպիչների, իրագործողների և բոլոր ներգրավվածների մասին»:
Նշենք, որ երեկ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան հետ։