Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
«Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ, հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։
- Արցախի ՆԳՆ ծառայողների միջև անցկացվել է շախմատի մրցաշար
- Մեր պահանջն է խաղաղապահներից, որ վերականգնվի ստատուս-քվոն․ Արցախի նախագահ
Տուժածներ չկան:
Իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)