fbpx
Գիտություն

Volkswagen-ը պատրաստվում է վաճառել ՌԴ-ում գտվող իր միակ գործարանը

Կալուգայի մարզում գտնվող Volkswagen գործարանը պատրաստվում է վաճառել ՌԴ-ում գտվող իր միակ գործարանը։ Այս մասին գրում է motor.ru-ն։

Նշվում է, որ արդեն այցելել են Ղազախստանից և Ավստրիայից պոտենցիալ գնորդների երկու պատվիրակություններ, ինչպես նաև արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչներ:

Բացի Կալուգայում գտնվող գործարանից, Volkswagen-ը մինչև այս տարվա գարուն արտադրում էր Taos և երեք Skoda մոդելներ (Kodiaq, Karoq և Octavia) Նիժնի Նովգորոդի GAZ Group-ում։ Մայիսի վերջին GAZ Group-ը ներառվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում, ինչի արդյունքում ռուսական ընկերության հետ համագործակցող ընկերությունները հայտնվել են երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի տակ։ Արդեն հուլիսի սկզբին Volkswagen-ը պաշտոնապես հաստատեց, որ GAZ-ում մեքենաներ չի արտադրի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ