Կիսապաշտպան Պոլ Պոգբան ծնկի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ԱԱ-2022-ը։ Այս մասին գրում է sports.ru-ն։
Ֆուտբոլիստը վնասել է աջ ծունկը մարզման ժամանակ։ Պարզվել է, որ ֆրանսիացին մենիսկի վնասվածք ունի, որի պատճառով, ըստ տեղեկությունների, նա կարող էր շարքից դուրս մնալ երկու ամսով:
Լրագրող Ֆաբիանա Դելլա Վալեն պնդում է, որ ֆրանսիացին կարող է բաց թողնել 2022 թվականի մնացած մասը և միայն 2023 թվականի սկզբին վերականգնվել վնասից:
Նշվում է, որ խաղացողը խորհրդակցում է մասնագետների հետ և փնտրում է վերականգնման ամենաարագ ճանապարհը։ Նա հրաժարվել է վիրահատությունից։