fbpx
Ժամանց

Հնդկուհին 4.39 կարատանոց ադամանդ է գտել

45-ամյա հնդկուհին 4.39 կարատանոց ադամանդ է գտել, երբ գնացել է անտառ: Այս մասին հայտնում է New York Post-ը։

Ջենդա Բայը վերանորոգման համար վառելափայտ էր հավաքում անտառից ու վաճառում: Անտառում փայլող քարը նկատելուց հետո վերցրել և տարել է տուն՝ ցույց տալու ամուսնուն։ Զույգը դիմել է տեղի ոսկերիչ Անուպամ Սինգհին: Ոսկերիչը հաստատել է, որ կինը չորս կարատ քաշով ադամանդ է գտել։

Ընտանիքը, որն ապրում է կիսավեր տանը, ծրագրում է գտածոն աճուրդի հանել և հույս ունի, որ վաճառքի արդյունքում իրենց ֆինանսական խնդիրները կլուծվեն: Զույգն ունի չորս որդի և երկու դուստր, որոնք պատրաստվում են ամուսնանալ։ Քարի վաճառքից ստացված հասույթով Բայը ցանկանում է վերանորոգել տունը և հարսանիքներ կազմակերպել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ