fbpx
Աշխարհ

Իսպանիայում դենգե տենդի խոշոր բռնկում է գրանցվել

Դենգե տենդի առնվազն ութ դեպք է հայտնաբերվել Իսպանիայի հյուսիս-արևելյան Տարագոնա նահանգում (Կատալոնիայի ինքնավար համայնք): Դրա մասին հայտնում է իսպանական El País պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ սա Իսպանիայի ժամանակակից պատմության մեջ գրանցված ամենախոշոր բռնկումն է։ Հիվանդների թվում են «Ավենտուրա նավակայան» զվարճանքի պուրակի հինգ աշխատակից, ինչպես նաև երկու ֆրանսիացի զբոսաշրջիկ։ Օգոստոսի երկրորդ կեսին վարակումները արձանագրվել են Վիլա-Սեկա գյուղի շրջակայքում։

Կատալոնիայի իշխանությունները չեն բացառում, որ առաջիկա օրերին վարակի նոր դեպքեր կհայտնաբերվեն։

Դենգե վիրուսը ֆլավիվիրուսներից մեկն է, որի թվին են պատկանում նաև Զիկա տենդի, տիզային էնցեֆալիտի, ինչես նաև վիրուսային հեմոռագիկ տենդերի (ՎՀՏ) և մի շարք այլ վտանգավոր հիվանդությունների հարուցիչը։

Այդ հարուցիչը տարածված է Եվրասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի արևադարձային և հասարակածային շրջաններում, որտեղ տարածվում է Aedes aegypti տեսակի մոծակների միջոցով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դենգե տենդով տարեկան շուրջ 400 միլիոն մարդ է վարակվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ