Ամերիկուհի Դայանա Արմսթրոնգը, ով բնայվում է Մինեսոտա նահանգում, 63 տարեկանում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար եղունգներով մարդ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Գինեսի ռեկորդների գիրքը:
Նրա երկու ձեռքերի եղունգների ընդհանուր երկարությունը 1306,58 սմ է: Ամենաերկարն աջ ձեռքի բթամատն է՝ 138,94 սմ, իսկ ամենակարճ եղունգի երկարությունը 109,2 սմ է։ Վերջին անգամ ամերիկուհին իր եղունգները կտրել է 1997 թվականին։
Մատնահարդարման մասին մոռանալու պատճառ է դարձել 16-ամյա դստեր՝ Լատիշայի ողբերգական մահը․ դուստրն էրեղունգները խնամում։
Այժմ Արմսթրոնգից յուրաքանչյուր եղունգ ներկելու համար պահանջվում է չորսից հինգ ժամ: