Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին անդրադարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։
Ըստ նրա՝ հեռախոսազրույցի ընթացքում Ռայիսին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով՝ հաղորդում է ISNA-ն գործակալությունը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ, մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։