Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս տակտիկական կործանիչներ առանց Սիրիայի օդային տարածք մուտք գործելու ութ կառավարվող հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայի Տարտուս և Դամասկոս նահանգներում։
Այդ մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը` նշելով, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը դրանցից երկուսը չեզոքացրել է:
Նշվում է, որ Սիրիայի զինված ուժերի երեք զինծառայող զոհվել է, ևս երեքը վիրավորվել է: