Կրիշտիանուն սոցիալական ցանցում մեկնաբանություն է հրապարակել, որում կոչ է արել չհավատալ իր մասին խոսակցություններին։
Ամբողջ ամառ միջազգային լրատվամիջոցները պնդում էին, որ պորտուգալացին փորձում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», իսկ վերջերս մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Ռոնալդուն իր պահվածքով ու մեծամտությամբ խաթարում է հանդերձարանում տիրող մթնոլորտը։
«Նրանք կիմանան ճշմարտությունը, երբ ես հարցազրույց տամ մի քանի շաբաթից։ Լրատվամիջոցները ստում են։
Գրի եմ առնում բոլոր լուրերը, իսկ վերջին մի քանի ամիսների ընթացքում 100 լուրերից միայն 5-ն էին ճշմարիտ։ Պատկերացրեք իրական իրավիճակը, ահա ձեզ հուշում»,- գրել է Ռոնալդուն: