Բեռնարդո Սիլվան այս ամառ չի հեռանա «Մանչեսթեր Սիթիից».
Պորտուգալացին որոշել է մոտ ապագան անցկացնել մանչեսթերյան ակումբում և հրաժարվել է տրանսֆերի մտքից, հայտնում է The Athletic-ը:
Կիսապաշտպանը տեղյակ էր «Բարսելոնայի» հետաքրքրության մասին և հիացած էր Լա Լիգայում խաղալու և Պորտուգալիայում իր ընտանիքի հետ ավելի մոտ լինելու հնարավորությամբ: Ինչպես նախորդ տարի, 28-ամյա խաղացողը խնդրել է «Սիթիին» բաց թողնել իրեն, եթե «Բարսելոնան» պատշաճ առաջարկ անի:
Այնուամենայնիվ, «Բարսելոնան» երբեք հստակ տրանսֆերային առաջարկ չի արել: Այդ պատճառով Բերնարդոն որոշեց ամբողջությամբ կենտրոնանալ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վրա:
Սիլվայի հարաբերությունները Գվարդիոլայի և «Սիթիի» ղեկավարության հետ մնացել են ջերմ և հարգալից, իսկ ինքը՝ խաղացողը, մեծ հիասթափություն չի զգում: