Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ ակումբը վաճառքի հանվելու դեպքում։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Նշվում է, որ սկզբում Ռեթքլիֆը պատրաստ է գնել ակումբի բաժնետոմսերի մի մասը։
69-ամյա Ռեթքլիֆը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդն է։ 2019 թվականին բրիտանացին 100 միլիոն եվրոյով գնեց «Նիցան»։ Նրան է պատկանում նաև շվեյցարական «Լոզանը»։