Մեծ Բրիտանիայի բնակչուհի 29-ամյա Շանթել Բրոտոնը լույս աշխարհ է բերել յուրահատուկ երկվորյակներ՝ տարբեր մաշկի գույներով։ Այս մասին գրում է Daily Record-ը։
Կինը պատմել է, որ սկզբում երեխաները նույն մաշկի գույնն են ունեցել, սակայն մի քանի ամիս անց երկվորյակներից մեկը ավելի մուգ է դարձել, քան եղբայրը:
Ներկայումս երեխաների արտաքինը զգալիորեն տարբերվում է՝ տղան ունի բաց մաշկ և կանաչ աչքեր, իսկ աղջիկը՝ մուգ մաշկ և շագանակագույն աչքեր։