Հնդկաստանի Կարնատակա նահանգի Բանդիպուր քաղաքի մերձակայքում գտնվող գյուղից երեք տարեկան երեխան ողջ է մնացել ընձառյուծի հարձակումից։ Այս մասին հայտնում է Khabarhub-ը։
Երեխան տան բակում խաղալիս է եղել, երբ գիշատիչը բռնել է նրան և փորձել քարշ տալ։ Տղայի հարազատները, այդ թվում՝ նրա մայրը տեսել են տեղի ունեցածը և շտապել վայրի կենդանու հետևից։ Նրանց հաջողվել է երեխային փրկել գիշատչից, ընձառյուծը բաց է թողել ու փախել։
Տղային ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները շտապ վիրահատություն են կատարել։ Հիվանդանոցի տնօրեն Դայարամ Լամսալը հայտնել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, իսկ երեխայի վիճակը բարելավվում է։ Տուժածն արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր բաժանմունք։ Նա պարանոցի լուրջ վնասվածք ուներ։
Լամսալը նշել է, որ վիրահատությունը կատարվել է անվճար։ Ծնողները ստիպված կլինեն վճարել միայն դեղերի և ծախսվող նյութերի համար։