«Մանչեսթեր Յունայթեդը» 25 տոկոսով կրճատել է 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ֆուտբոլիստի պայմանագրով է նախատեսված եղել, որ Ռոնալդուի աշխատավարձը կկրճատվի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Ռոնալդուն դժգոհել է այս որոշումից, քանի որ վստահ է՝ անցած մրցաշրջանում 18 գոլով լուրջ ներդրում է ունեցել թիմի մրցելույթում։ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Ռոնալդուն ցանկանում է հեռանալ մանչեսթերյան ակումբից, որպեսզի հանդես գա Չեմպիոնների լիգայում։