ԱՄՆ-ում մի աղջիկ վաճառել է հին հագուստը և վաստակել 23000 դոլար իր երազած հարսանիքի համար։ Այս մասին հայտնում է New York Post (NYP) թերթը։
23-ամյա Քեյսի Մորվուդն ասում է, որ սկզբում որոշել է վաճառել հին հագուստները, նախքան քոլեջ գնալը, որպեսզի գրպանի փող աշխատի: Առցանց առևտրի իր առաջին տարում նա վաստակել է 467 դոլար: Հետո աղջիկը սկսել է վաճառել ոչ միայն սեփական իրերը, այլև վերավաճառել ուրիշների ավելորդ հագուստները։
Հինգ տարվա ընթացքում Մորվուդին հաջողվել է վաստակել 23,6 հազար դոլար։ Այս գումարը բավարար էր Կալիֆորնիայում նրա հարսանիքի 120 հյուրերի համար: Տոնակատարության համար ամուսինները վճարել են 17 հազար դոլար։
Աղջկա խոսքով՝ շատերը նույնիսկ չեն էլ կասկածում, թե որքան գումար կարող են վաստակել այն բաներից, որոնք ավելորդ են դարձել։