Մարտին Բրեյթվեյթը հեռանում է «Բարսելոնայից».
Կատալոնական ակումբը հայտարարել է դանիացի հարձակվողի հետ կողմերի համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։ Համաձայնագիրը հաշվարկվել է մինչեւ 2024թ.
Բրեյթվեյթը «Բարսելոնային» միացել է «Լեգանեսից» 2020 թվականի ձմռանը և Լա Լիգայում թիմի կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հաղորդվում էր, որ Բարսայի հետ պայմանագրի խզումից հետո 31-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի Էսպանյոլ։