Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը և ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերը ևս մեկ երեխա են ծրագրում ունենալ։ Այս մասին հայտնում է Page Six-ը։
Ըստ աղբյուրի, որը ցանկացել է անհայտ մնալ, աստղային զույգը հանգստի է մեկնել Բահամյան կղզիներ՝ հարաբերությունները վերսկսելու նպատակով։ Բացի այդ, նախկին սիրահարները ծրագրում են երկրորդ անգամ ծնող դառնալ։ «Դա իսկական ընտանեկան արձակուրդ էր, և նրանք մտածում են նորից միասին ժամանակ անցկացնելու մասին: Նրանք կցանկանային, որ իրենց աղջիկը եղբայր կամ քույր ունենար»,- ասել է ինսայդերը: