Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին հակընդդեմ հայց է ներկայացրել իր նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի դեմ, հայտնում է PageSix-ը։
Դերասանուհու Nouvel ընկերությունը Փիթից 250 մլն դոլար է պահանջել։ Նոր դատավարության պատճառ է դարձել ֆրանսիական Chateau Miraval գինեգործարանը, որի իրավահավասար սեփականատերերն են դարձել դերասանները՝ ամուսնացած լինելով։
Ջոլիի խոսքով՝ նախկին ամուսինը հստակ ծրագիր է ստեղծել՝ գինեգործության վրա հսկողություն վերցնելու համար՝ ի պատասխան ամուսնալուծության գործընթացի և իրենց ընդհանուր երեխաների խնամակալության։
Դատարանի փաստաթղթերը պնդում են, որ Փիթը և այլ գինեգործական մենեջերները տասնյակ միլիոնավոր դոլարներ են վատնել Chateau Miraval-ի վրա՝ առանց որևէ առևտրային հիմնավորումների, ինչպես օրինակ՝ 1 միլիոն դոլար արժողությամբ լողավազան կառուցելը: