fbpx
Աշխարհ

Անջելինա Ջոլին մեղադրել է Բրեդ Փիթին իր և երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին մեղադրել է իր նախկին ամուսնուն՝ դերասան Բրեդ Փիթին իր և նրանց երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության մեջ, հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը, որոնց հասանելի է եղել հեռուստաալիքը։

Ջոլին նախկինում լռում էր այս մասին՝ չբացահայտման համաձայնագրի պատճառով, որը «արգելում էր դերասանուհուն լուրեր տարածել»՝ համատեղ բիզնեսին չվնասելու համար։
Ջոլին Փիթից ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016 թվականին։

Դերասանների ամուսնալուծության գործընթացը տեւել է երեք տարի։ Պատճառն այն է եղել, որ դերասանը ծեծել է որդեգրած որդուն՝ Մեդոքսին։ Այժմ հայտնի է դարձել, որ սա միակ դեպքը չէր։ Ջոլիի խոսքով՝ մինչ 2016 թվականն իր նկատմամբ ֆիզիկական բռնության դրվագներ են եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ