ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի լավագույն խաղացողի կոչման հավակնորդներին։
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն երկու անգամ գրավել է «Յուվենտուսի» դարպասը (2:1):
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Վիկտորիայի» հետ խաղում (5:1) հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
«Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին «Լիվերպուլի» հետ խաղում (4:1) խփեց երկու գոլ և արդյունավետ փոխանցում կատարեց։
«Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեն «Ինտերի» հետ խաղում (2:0) խփեց հաղթական գոլը։