Լոնդոնի O2 Արենայում Դեյվ Շափելի կողքին ելույթ ունենալիս Քրիս Ռոքն առաջին անգամ մեկնաբանել է Ուիլ Սմիթի ներողամտության տեսանյութը. հումորիստին դուր չի եկել տեսահոլովակը, քանի որ, ըստ նրա, դրանում դերասանն իրեն զոհի կերպարում է ներկայացրել:
«Կորի՛ր, Շուգ Սմիթ: Դժոխային ցավ էր դա: Նա Ալի է խաղացել, իսկ ես չեմ կարող նույնիսկ Ֆլոյդ Մեյվեզերը լինել»,- ասել է Ռոքը։
Դերասանին Շուգ Սմիթ անվանելով, հումորիստը նկատի է ունեցել պրոդյուսեր Շուգ Նայթին, ով 2018 թվականին դատապարտվել է 28 տարվա ազատազրկման՝ չկանխամտածված սպանության համար:
Շափելն էլ հավելել է, որ Ուիլ Սմիթը 30 տարի կատարյալ տղամարդու տպավորություն է թողել, ապա պատռել է դիմակը՝ ցույց տալով, որ նույնքան տհաճ է, որքան իրենք: