Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու մահվան կապակցությամբ համազգային սուգն սկսվել է սեպտեմբերի 9-ին և կտևի ընդհուպ մինչև նրա հուղարկավորությունից հետո յոթերորդ օրը: Այդ մասին ասված է Բուկինգհեմի պալատի հայտարարության մեջ:
Հուղարկավորության մոտավոր օրը, սգո միջոցառումների՝ ավելի վաղ տարածված պլանի համաձայն՝ նշվել է միապետի մահվանից հետո 10-րդ օրը:
Այսպիսով, սուգը պետք է տևի մոտավորապես մինչև սեպտեմբերի 25 – 26-ը: Սպասվում է, որ սեպտեմբեի 9-ի օրվա երկրորդ կեսին կարող է կայանալ թագավորի առաջին ունկնդրությունը վարչապետ Լիզ Թրասի հետ:
Նաև Կառլոս III-ը պետք է հանդիպի կոմս-մարշալ, գլխավոր արարողապետ և Մեծ Բրիտանիայի Հերալդիկայի պալատի նախագահ Էդուարդ Ֆիցալան Հովարդի՝ Նորֆոլկի 18-րդ դուքսի հետ:
Նա այդ ժառանգական պաշտոնն զբաղեցնում է 2002 թվականից և պատասխանատվություն Է կրում աաջիկա հուղարկավորության կզմակերպման համար: Հնարավոր է, որ հուղարկավորության օրը որոշվի հենց այդ հանդիպման ժամանակ: Լոնդոնի Հայդ պարկում թագավորական հեծյալ հրետանին 13:00-ին կտա սալյուտ՝ մեկական անգնդակ կրակոց Նորին Մեծության կյանքի յուրաքանչյուր տարվա համար:
Սալյուտ կտրվի նաև Լոնդոնի Թաուերից: Մոտավորապես ժամը 18-ին պետք է եթեր տրվի Կառլոս III-ի տեսագրված հեռուստատեսային խոսքը՝ առաջինը նրա նոր կարգավիճակում:
Եղիբաբեթ Բ-ն մահացել է սեպտեմբերի 8-ին 95 տարեկան հասակում Շոտլանդիայի Բելմորալ դղյակում: Նա կառավարել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ բոլորից երկարատև՝ 70 տարի և յոթ ամիս: Նոր միապետ է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չառլզը, որը վերցրել է Կառլոս III անունը: