Եղիսաբեթ Բ
Մեծ Բրիտանիայում սուգը չեղյալ կհայտարարեն Եղիսաբեթ Բ-ի հուղարկավորությունից հետո յոթ օր անց
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու մահվան կապակցությամբ համազգային սուգն սկսվել է սեպտեմբերի 9-ին և կտևի ընդհուպ մինչև նրա հուղարկավորությունից հետո յոթերորդ օրը: Այդ մասին ասված է Բուկինգհեմի պալատի հայտարարության մեջ: Հուղարկավորության մոտավոր օրը, սգո միջոցառումների՝ ավելի վաղ տարածված պլանի համաձայն՝ նշվել է միապետի մահվանից հետո 10-րդ օրը: Այսպիսով, սուգը պետք է տևի մոտավորապես մինչև սեպտեմբերի…
Բրիտանիայի թագուհին նշել է, որ ինքը հարգում է Սասեքսի դքսի և դքսուհու ցանկությունը
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ընդունելի է համարել Սասեքսի դքսի և դքսուհու ցանկությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարրին և Մեգանը բոլորի համար անսպասելիորեն հրաժարվել են իրենց՝ որպես թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունների կատարումից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Թագուհին Սանդրինգհեմյան պալատում հավաքել է թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին՝ քննարկելու արքայազն Հարրիի և Մեգանի ապագա դերը։ «Չնայած…
Բրիտանիայի արքայազնը ժամանակավոր դադարեցնում է պաշտոնական պարտականությունների կատարումը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի որդի արքայազն Էնդրյուն՝ որպես թագավորական ընտանիքի անդամ, ժամանակավորապես հրաժարվել է պաշտոնական պարտականությունների կատարումից ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ իր կապերի շուրջ սկանդալի պատճառով: Այս մասին նշված է Նորին Մեծության մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Արքայազնը նաև հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է շահագրգիռ իրավապահ մարմիններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել…
Եղիսաբեթ II-ի ամուսինը հրաժարվել է վարորդական իրավունքից
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ 97-ամյա արքայազն Ֆիլիպը, հունվարին տեղի ունեցած վթարից հետո որոշել է հրաժարվել վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով Բուքինգեմյան պալատին։ Արքայազնը փաստաթուղթն ինքնակամ հանձնելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թագուհու ամուսինը Land Rover-ով բախվել էր այլ մեքենայի և շրջվել, սակայն չէր տուժել։ Դրանից երկու օր…
Մեծ Բրիտանիայի թագուհին կտարհանվի, եթե Brexit-ից հետո անկարգություններ լինեն
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին և արքայական ընտանիքի անդամներին կարող են տարհանել Լոնդոնից, եթե առանց համաձայնագրի «Բրեքսիթ»-ը հանգեցնի անկարգությունների: Այս մասին հայտնել է բրիտանական Sunday Times-ը` հղում անելով կառավարության իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ «Սառը պատերազմի» տարիներին Խորհրդային Միության միջուկային հարվածի դեպքում միապետին փրկելու ծրագիրը հարմարեցվել է «Բրեքսիթ»-ի վատ սցենարին: Եթե մարտի 29-ից հետո Մեծ…
Մեծ Բրիտանիայի թագուհին երկխոսության կոչ է արել Brexit-ի շուրջ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) հարցի շուրջը խորհրդարանում պահպանվող տարաձայնությունների ֆոնին պատգամավորներին քաղաքավարի երկխոսություն կազմակերպելու եւ ընդհանուր կարծիքի գալու քողարկված կոչ է արել: Ինչպես հայտնել Է Sky News հեռուստաալիքը, այդ հայտարարությունը միապետն արել է հունվարի 25-ին Սենդրինգեմի իգական ինստիտուտի՝ հասարակական կազմակերպության 100-ամյակի առթիվ ունեցած իր ելույթի ընթացքում, որի ղեկավարն…






