Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
Բազայում առկա 14167 տնտեսվարողից շուրջ 70%-ն արդեն ծանուցվել է: Քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը:
Բացի այդ, աղբահանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մայթերի փոքր աղբամանների մեջ տեղադրվել են պոլիէթիլենային տոպրակներ: