fbpx
Խորհրդարան

Հայաստանի տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել. Փաշինյան

Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռկակողմ հայտարարությունը, խոսում է ՀՀ տարածքով միջանցք ունենալու մասին։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության տարածքով ճանապարհների բացմամբ և ապաշրջափակմամբ այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը: Եթե հիշում եք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, 9-րդ կետի առաջին նախադասությունը ապաշրջափակման մասին է, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների, ուղիների և կապերի ապաշրջափակման, բացման և վերաբացման մասին է: Գիտեք, որ թեման պարզաբանված է 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարարությամբ և արձանագրված է, թե ինչ գործողություններ պետք է իրականացնել 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու համար»,- ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ