Ֆրանսիայի Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն անդրադարձել է ադրբեջանական հարձակմանը՝ անընդունելի համարելով հայ ժողովրդի դեմ ագրեսիան: Քաղաքապետն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի միակողմանի ագրեսիան անընդունելի է: Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը պետք է գործեն»,-շեշտել է Դուսեն:
Նա նաև նշել է, որ իր մտքերը պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների հետ են, Լիոնը նրանց կողքին է: