Սեպտեմբերի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Այս մասին հայտնել է ԱԽ գրասենյակը։
«ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
- Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը. վիրավորների թիվն այս պահին 4-ն է
- ԵԱՀԿ գործող նախագահն ու գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը
Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։