Ղրղզա-տաջիկական սահմանին բախման հետևանքով զոհերի թվաքանակն ավելացել է՝ հասնելով 63-ի: Այդ մասին հաղորդել է Ղրղզստանի ԱԻՆ-ը:
«Ղրղզա-տաջիկական սահմանին բախման ընթացքում Բատկենի մարզի Բատկենի և Լեյլեկի շրջաններում գնդակոծությունների հետևանքով զոհվել է Ղրղզստանի 63 քաղաքացի»,-հաղորդել է ԱԻՆ-ում:
Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, զոհվածների թվում կա 50 զինծառայող և 13 խաղաղ բնակիչ, վիրավորում է ստացել 195 մարդ:
Ղրղզա-տաջիկական սահմանին զենքի կիրառմամբ բախումն սկսվել է սեպտեմբերի 14-ին: Այն երկու կողմից հանգեցրել է զոհերի ու տուժածների:
Կողմերը միմյանց մեղադրել են զինված ագրեսիայի մեջ:
Երկրի իշխանությունների տվյալներով՝ հակամարտության գոտուց տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի:
Հանրապետության ԱԻՆ-ում հաղորդել են, որ Բատկենի մարզում, ըստ նախնական տվյալների, ոչնչացվել կամ հրդեհվել է շուրջ հազար օբյեկտ, որոնցից 613-ը՝ բնակելի տներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: