fbpx
Զինված Ուժեր

Կոտկանա համայնքի դիրքերի ուղղությամբ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն տեղի չի ունեցել. ՊՆ խոսնակ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, նշելով, թե Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգել են, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ, որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ նշյալ ուղղությամբ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն տեղի չի ունեցել:

«Զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին էլ փոխհրաձգություն չկա»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ