ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն այցելել է Փենսիլվանիա նահանգի McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցի կետերից մեկը և այնտեղ որպես խոհարար աշխատել, կարտոֆիլ ֆրիի մի քանի չափաբաժին պատրաստել, պատվերներով փաթեթներն անձամբ տվել այցելուներին: Այս մասին գրում է CNN-ը:
Նա նաև շնորհավորել է իր դեմոկրատ մրցակցին՝ փոխնախագահ Քամալա Հարրիսին, 60-ամյակի կապակցությամբ և ասել, որ կարող է նրան կարտոֆիլ ֆրի նվիրել ծննդյան օրվա համար։ Ավելի վաղ Հարրիսը պատմել էր, որ Փենսիլվանիայում աշխատել է McDonald’s-ի կետերից մեկում և այնտեղ կատրոֆիլ ֆրի պատրաստել: Սակայն Թրամփը պնդել է, որ նա ստում է: