Եվրամիությունը Ուկրաինային կտրամադրի նախկինում խոստացված 5 միլիարդ եվրոն՝ դրանք ներառված են 9 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթում, որը համաձայնեցվել է ասոցիացիայի երկրների կողմից 2022 թվականի գարնանը։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։
Կիևին աջակցելու ծրագրին ծանոթ ԵՄ երկրների դիվանագետների խոսքով, Եվրահանձնաժողովը վարկային փաթեթ կառաջարկի արդեն հաջորդ շաբաթ: Այսպիսով, ասոցիացիան կօգնի Ուկրաինային հոգալ հրատապ ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձերի և նպաստների վճարումը։
Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն նախ 2 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային, ապա ևս 2,5 միլիարդ՝ նոյեմբերի երկրորդ կեսին մոտ։ Մնացած 500 միլիոն եվրոն կփոխանցվի դեկտեմբերին։ Եվրոպական երկրները դեռ չեն կարողացել պայմանավորվել վճարումների ավելի հստակ ժամանակացույցի շուրջ։
Մնացած ինը միլիարդ օգնության փաթեթը դեռ պետք է փոխանցվի: Վճարումները հետաձգվում են օգնության ծրագրի մանրամասների շուրջ Եվրահանձնաժողովի և ԵՄ անդամ երկրների միջև տարաձայնությունների պատճառով։