fbpx
Սպորտ

ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է Մբապեի վարքից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վարքից։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

ՊՍԺ-ի ղեկավարներն անընդունելի են համարում 23-ամյա ֆուտբոլիստի փորձերը թելադրելու իր պայմանները և թիմից հեռանալու սպառնալիքները երեք տարվա պայմանագիր կնքելուց հետո։

Մբապեն կարծում է, որ ՊՍժ-ն խախտել է պայմանավորվածությունը, որի համաձայն պետք է ազդեցություն ունենար ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 14 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ