fbpx
Հասարակություն

ՃՏՊ Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 25-ին, ժամը 19:26-ին տեղեկություն է ստացել, որ Ոսկեհատ-Ոսկեվազ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Volkswagen passat» մակնիշի ավտոմեքենային։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Մ․, ծնված 1990 թ․) հոսպիտալավցել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ գրանցվել է ուղևորի մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ