Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ խմբակցությունը վերադառնում է խորհրդարան և ընդդիմադիր պատգամավորները մասնակցելու են ԱԺ հաջորդ շաբաթվա նիստերին։
«Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք: Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում»,- գրել է Թովմասյանը։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել են ԱԺ նիստերը մայիսից՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Սկսել են փողոցային պայքար, վրաններ տեղադրել Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում, սակայն մեկուկես ամիս տևած պայքարը ոչ մի արդյունք միևնույն է չի տվել։ Նստացույցը դադարեցնելուց հետո հայտարարել են մարտավարությունը փոխելու մասին, սակայն մինչ այսօր չենք տեսնում իրենց գործելաոճի փոփոխությունը։ Կարող ենք ասել նաև, որ գնալով հավաքների թիվը նվազել է և աջակցությունը դեպի իրենց պակասել։ Ընդիմադիրները իրենց քայլերով և գործելաոճով ավել շատ խոչընդոտում են Փաշինյանի հեռացմանը ու նպաստում են ռուսական գծում քաղաքականություն իրականացնելուն։
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար։ Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»,- նշել է նա։
Իշխանությունների հեռացման դեպքում չկա փոխարինող, ով կգա իշխանության գլուխ։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները իրենց քաղաքականությամբ ու ծրագրերով շատ քիչ են տարբերվում իշխանություններից, և եթե իրենք գան իշխանության, մեկ է ոչինչ չեն փոխելու։ Կազմակերպված ցույցերից և դրանց ձախողումից հետո եկել ենք այն համոզման, որ ժողովուրդը ամբողջությամբ կանգնած չէ նրանց կողքին, և արդյունքում իրենց հետևելով ոչնչի չենք հասնի։
Նշենք նաև, որ դեռևս պարզ չէ «Հայաստան» խմբակցությունը ևս վերադառնում է խորհրդարան, թե ոչ։ Խմբակցությունը կողմից որևէ հայտարարություն դեռ չկա։
Հովեյան Վիկտորյա