Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ միակ բանաձևը, որով պետք է իրականացվի գերիների փոխանակում Ռուսաստանի հետ, դա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է։
«Մենք պետք է համախմբվենք գերիների ազատ արձակման միակ իրական մոդելի շոըրջ՝ «բոլորը բոլորի դիմաց», – ասել է նա՝ երեքշաբթի օրը տեսահղումով դիմելով G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին:
Զելենսկիի խոսքով՝ այս բանաձևը պետք է ներառի նաեև քաղաքացիական անձանց, ովքեր գնացել են դեպի ռուսական տարածք և երեխաներին, որոնց Կիևն անվանել է «տեղահանվածներ»։