Նեյմարը խոսել է Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հետ խաղի մասին.
«Ակնհայտ է, որ բոլորը մեծ հույսեր են կապում աշխարհի առաջնության հետ: Բոլորը ցանկանում են մասնակցել աշխարհի առաջնությանը:
Մենք շատ չենք խոսում այդ մասին, բայց երբեմն կատակում ենք, որ մեր ճանապարհները կխաչվեն եզրափակչում։ Ես ասում եմ Մեսսիին, որ չեմպիոն եմ դառնալու և հաղթելու եմ նրան, և մենք ծիծաղում ենք։ Նրա և Կիլիանի հետ խաղալը մեծ հաճույք է։ Սրանք երկու հիանալի խաղացողներ են, իսկ Մեսսին վաղուց համարվում է լավագույնն աշխարհում։
Կիլիանը երիտասարդ խաղացող է, ով աճում և ցուցադրում է իր ներուժը, և նա դեռ աճելու տեղ ունի: Միշտ հիանալի է մեծերի հետ կողք կողքի խաղալը, ես միշտ դա նախընտրել եմ, քանի որ հաղթելու հնարավորություններն ավելի մեծ են»,- ասել է ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվողը։