Երգչուհի Ռիհաննան E! ամսագրին հարցազրույց է տվել, որի ընթացքում խոստովանել է, որ կցանկանար գործընկերուհուն՝ երգչուհի Բեյոնսեին հրավիրել իր Savage x Fenty ապրանքանիշի հերթական ցուցադրությանը:
«Բեյոնսեն իր կառուցվածքով կգերազանցի ամեն ինչ»,- նշել է արտիստը:
Ռիհաննայի ապրանքանիշի ցուցադրություններին արդեն մասնակցել են Սինդի Քրոուֆորդը, Ջիջի Հադիդը, Ջոնի Դեփը, Իրինա Շեյքը, Կարա Դելեւինը, Ջոան Սմոլսը, Բելլա Պորչը եւ այլոք: