fbpx
Աշխարհ

Բլինկենը 2023 թվականին կմեկնի Չինաստան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենը խնդրել է իրեն մեկնել Չինաստան, այցը նախատեսված է 2023 թվականի սկզբին։ Այդ մասին գրում է Reuters-ը։

Բլինկենը խոստացել է ուղևորությունը նվիրել պայմանագրերի հետագա մշակմանը՝ կապված Բայդենի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հանդիպման զարգացման վրա, որը տեղի է ունեցել G20-ի շրջանակում։

Հանդիպման ընթացքում Բայդենը հայտարարել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի և կլիմայի փոփոխության դեմ պայքարում Վաշինգտոնի և Պեկինի միջև համագործակցության անհրաժեշտության մասին։ Նա նաև կարևորել է առողջապահության և պարենային անվտանգության ոլորտում խնդիրների համատեղ լուծումը։

Հանդիպումից հետո նաեւ Սի Ցզինպինը Թայվանի հարցը կարմիր գիծ է անվանել ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում։

Սա առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր 2021 թվականին ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունից հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ