Wildberries-ի համահիմնադիրը կնոջ և ընկերության դեմ ավելի քան 350 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել

Ամենադիտվածներ

art-image-2623

«Վայլդբերիս» ընկերության համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկն ավելի քան 350 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել «Վայլդբերիս» ՍՊԸ-ի, կնոջ՝ ընկերության համահիմնադիր Տատյանա Կիմի (նախկինում՝ Բակալչուկ) և «Վայլդբերիս»-ի և Russ գովազդային օպերատորի համատեղ ձեռնարկութան՝ «РВБ»-ի դեմ: Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում անելով Բակալչուկի ներկայացուցչին։

Բակալչուկը պահանջում է անվավեր ճանաչել «Վայլդբերիս»-ի ակտիվները «РВБ»-ին փոխանցելու գործարքները։ Բակալչուկի խոսքով՝ «ապօրինի փոխանցված ակտիվների» արժեքը կազմում է ավելի քան 350 միլիարդ ռուբլի։

«Պահեստներ, միջնահարկեր, սարքավորումներ, բեռնատարներ, լոգիստիկ օբյեկտներ, Wildberries Bank-ը և դրա ակտիվները, ոչ նյութական ակտիվները, ապրանքանիշերը, ծրագրակազմը, կայքէջը», – բացատրել է նա Forbes-ի հետ զրույցում:

Բակալչուկի կարծիքով՝ այս գործարքը «հակասում է օրենքի և ողջախոհության բոլոր սկզբունքներին»։

«Որքան էլ ինչ-որ մեկը ցանկանա վերաշարադրել պատմությունը, փաստը մնում է փաստ. ես և Տատյանան դեռ ամուսնացած ենք, և մեր միջև ամուսնական պայմանագիր երբևէ չի կնքվել», – ասել է Բակալչուկը:

«Վայլդբերիս»-ի և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հայցադիմումի փաստաթղթերը դեռ չեն ստացել։

Նշենք, որ «Վայլդբերիս» ընկերության համահիմնադիր Տատյանա Կիմը Վլադիսլավ Բակալչուկից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել, ինչպես նաև հրաժարվել է Բակալչուկ ազգանունից:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();