Squid Game-ի աստղ Օ Յոն Սուն մեղադրվում է ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնում է կորեական Yonhap գործակալությունը։
Մեղադրող կողմի խոսքով՝ Օ Յոն Սուն սեռական ոտնձգություն է իրականցրել նրա հանդեպ 2017 թվականին։ Սեռական ոտնձգության ենթադրյալ զոհը դիմել է ոստիկանություն 2021 թվականի դեկտեմբերին, սակայն գործը շուտով փակվել է։ Ավելի ուշ տուժողի խնդրանքով դատախազությունը վերսկսել է հետաքննությունը։
78-ամյա դերասանը հերքում է ոտնձգությունների մասին մեղադրանքները։
Օ Յոն Սուն առավել հայտնի է Squid Game հեռուստասերիալի 001 համարի մասնակցի Ծերունի Օ Իլ Նամի դերով: 2022 թվականին նա արժանացել է «Ոսկե գլոբուսի» կորեական շոուի լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում։