fbpx
Հասարակություն

Շվեյցարիան գումար կհատկացնի Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով

Նոյեմբերի 23-ին Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է Հայաստանին որպես օգնություն 960 հազար շվեյցարական ֆրանկի հատկացումը, որպեսզի աջակցի սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, «Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն և տնտեսական վերականգնում – REBCA» ծրագրի շրջանակում, որպես իրականացնող կողմ համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, Շվեյցարիան անհապաղ մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերին։

12 ամիս տևողությամբ REBCA մարդասիրական ծրագիրը կպաշտպանի և կվերականգնի Հայաստանի տարածքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կացարանները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար:

Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ