fbpx
Աշխարհ

Պենտագոնը հայտարարել է Սիրիայում ամերիկյան բազայի հրթիռակոծման մասին

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի վրա հրթիռային հարձակման մասին։ Պենտագոնի տվյալներով՝ հարվածների հետեւանքով ոչ ոք չի տուժել:

«Սիրիայի ալ-Շադադիում գտնվող ԱՄՆ պարեկային բազայում կոալիցիոն ուժերի ուղղությամբ երկու հրթիռ է թիրախավորվել: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, գույքային վնասներ չեն պատճառվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրամանատարությունը նշել է, որ այս միջադեպը սպառնալիք է կոալիցիոն ուժերի համար, ինչն էլ իր հերթին հանգեցնում է տարածաշրջանի ապակայունացման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ