Հայտնի են բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերը։ Այս մասին հայտնում է Բրիտանական կինոյի ինստիտուտը (BFI):
1639 քննադատների, ծրագրավորողների, արխիվագետների և կինոգետների մասնակցությամբ 2022 թվականին անցկացված Sight and Sound հարցման արդյունքում բելգիական Jeanne Dielman, Quai Commerce 23, Brussels 1080 (1975) դրամա ճանաչվել է ժամանակների լավագույն ֆիլմը:
Նախկինում կին ռեժիսորի ոչ մի ֆիլմ չի եղել լավագույն տասնյակում: Շանտալ Աքերմանի հեղինակած նախագիծը ցույց է տալիս մարմնավաճառությամբ զբաղվող այրու և միայնակ մոր կյանքի երեք օրերը։
Բոլոր ժամանակների երեք լավագույն ֆիլմերը ներառում էին նաև Ալֆրեդ Հիչքոկի «Վերտիգո» (1958) և Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» (1941 թ.) դետեկտիվ ֆիլմերը։
Ճապոնական «Տոկիոյի պատմություն» դրաման (1953) զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ «Սիրո տրամադրությամբ» (2000 թ.) լավագույն հնգյակը եզրափակել է։
Պատմության տասը մեծագույն ֆիլմերի ցանկը ներառում է նաև 2001 «Տիեզերական ոդիսական» (1968), «Գեղեցիկ աշխատանք» (1999), «Մալհոլենդ դրայվ» (2001), «Մարդը կինոխցիկով» (1929) և «Երգում է անձրևի տակ» (1951):