fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը հավանություն է տվել Լեհաստանին Abrams տանկերի և սարքավորումների վաճառքին

Պենտագոնը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հավանությունը Լեհաստանին Աբրամս մարտական ​​տանկերի և տեխնիկայի հնարավոր վաճառքի վերաբերյալ։

Հայտարարությունից բխում է, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են «օտարերկրյա ռազմական վաճառք Լեհաստանի կառավարությանը» համապատասխան զենքի 3,75 մլրդ դոլարի չափով։

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել էր Գերմանիայի՝ Ուկրաինային Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերը փոխանցելուց հրաժարվելու մասին։ Նրա խոսքով՝ Կիևին աջակցելուց Գերմանիայի հրաժարումը հիասթափեցրել է իրեն։ Նախարարը նշել է, որ Ուկրաինայի արևմուտքում համակարգերի տեղակայումը կպաշտպանի լեհերին և ուկրաինացիներին։

Անցած շաբաթավերջին ԱՄՆ-ից լեհական Գդինիա նավահանգիստ է բերվել 800 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ զրահատեխնիկա և «Աբրամս» տանկեր։ Սարքավորումը տեղափոխվել է Atlantic Resolve գործողության շրջանակներում: Բեռին ուղեկցել են ԱՄՆ 1-ին հետեւակային դիվիզիայի զինվորները, որոնք ինը ամիս կտեղակայվեն Լեհաստանում, որից հետո նրանց փոխարինելու այլ զորքեր կժամանեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ