Մադրիդի «Ռեալը» մոտ է «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Անդրիկին ձեռք բերելուն։
UOL Esporte-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը բանավոր համաձայնության է եկել բրազիլացու տրանսֆերի հարցում։ Բոլոր տրանսֆերային ծախսերը կգերազանցեն 70 միլիոն եվրոյի չափը։ Մադրիդի «Ռեալը» Անդրիկի փոխհատուցման համար կվճարի 60 միլիոն եվրո, ինչպես նաև կստանձնի Իսպանիայում հարկերի վճարումը և միջնորդավճարը գործակալներին։
Ավելի վաղ ՊՍԺ-ն դուրս էր մնացել պայքարից՝ հարձակվողի համար առաջարկելով 55 մլն եվրո։ Նաև ֆրանսիական ակումբը 35 միլիոն եվրո է տվել «Պալմեյրասի» 15-ամյա վինգեր Էստևաոյի համար, սակայն մերժում է ստացել։
Անդրիկը կկարողանա միանալ Մադրիդի «Ռեալին», երբ դառնա 18 տարեկան։ Դա տեղի կունենա 2024 թվականի ամռանը։