Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի։
Ազգային ժողովի պատգամավորների, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ փոխվարչապետը մասնակցել է Ամենափրկիչ եկեղեցու բակում կատարված հոգեհանգստի կարգին և ծաղիկների խոնարհմամբ ու ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: