fbpx
Աշխարհ

Մոդին հրաժարվել է Պուտինի հետ հանդիպումից Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու սպառնալիքից հետո

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ամենամյա հանդիպում չի անցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով հարցին իրազեկ բարձրաստիճան պաշտոնյային:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Մոդին հրաժարվել է Պուտինի հետ հանդիպում անցկացնել «Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու սպառնալիքներից հետո»։

Աղբյուրը նշել է, որ Ռուսաստանի հետ բարեկամության մասին «շեփորահարելն» այս փուլում ձեռնտու չէ Հնդկաստանի վարչապետին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Պուտինը մինչև տարեվերջ մտադիր չէ հանդիպել Մոդիի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ