Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն խոսել է ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
Շաբաթ օրը Կատարում ընթացող Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Պորտուգալիան 0:1 հաշվով պարտվեց Մարոկկոյին:
«Կրիշտիանուն մեր Պորտուգալիայի դրոշն է։ Այն տարածվում է ամբողջ աշխարհում։ Ռոնալդուն հսկայական ներդրում է ունեցել, ուստի մենք պետք է երախտապարտ լինենք նրան»,- Պեպեի խոսաքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ռոնալդուի համար այս Աշխարհի առաջնությունը հինգերորդն էր կարիերայում։ Նա գոլ է խփել Աշխարհի բոլոր առաջնություններում։